Մանվել Գրիգորյանի գործում առկա է պետական անվտանգությանն առնչվող նյութեր. պաշտպանը միջնորդեց դռնփակ քննել

Մանվել Գրիգորյանի գործում առկա է պետական անվտանգությանն առնչվող նյութեր. պաշտպանը միջնորդեց դռնփակ քննել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նախնական նիստը, որտեղ քննարկվում է Գրիգորյանի խափանման միջոց կալանավորման հիմնավորել լինել-չլինելու հարցը: 

Գրիգորյանի պաշտպաններից Կարեն Քամալյանը միջնորդեց, որպեսզի նիստերն անցկացվեն դռնփակ կարգով, քանի որ գործում կան այնպիսի նյութեր, որոնք պետական անվտանգությանն են առնչվում, մասնավորապես՝ այնտեղ խոսք է գնում զինվորների քանակի մասին:

Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշեց, որ այս միջնորդությունը կքննարկի հետագայում՝ դատական քննության նիստի օր նշանակելիս: 

Հիշեցնենք՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Ըստ մեղադրանքի` «Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր: