Դեռ հարց է, Բաքուն կլսի՞ Ռուսաստանին, թե՞ ոչ. Կոլերով

Դեռ հարց է, Բաքուն կլսի՞ Ռուսաստանին, թե՞ ոչ. Կոլերով

Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ ստեղծված իրավիճակը բավականին բարդ է, Հայաստանի Հանրապետության կեցվածքը վտանգավոր է, իսկ Ռուսաստանն ամենակարող չէ: Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղը պետք է Նիկոլ Փաշինյանից անկախ գործի, քանզի Փաշինյանն իր «ձեռքերը լվացել է» Ղարաբաղի հարցից: Մեր այն հարցին, թե Ռուսաստանն իրեն չի դրսևորում որպես ռազմավարական դաշնակից, ինչը Հայաստանում կարող է հերթական հակառուսական ալիքը բարձրացնել, Կոլերովը նշեց.

«Ձեր դեմագոգիան վաղուց է հայտնի, սակայն այն պետք է օգտագործել ընդդեմ հազարավոր դասալիքների, որոնք 2020 թվականին ոչինչ չարեցին: 2020 թվականին Հայկական բանակն ունեցել է հազարավոր դասալիքներ, սակայն այդ մասին, կարծես, քչերն են խոսում: Հայ ժողովուրդը լռում է ամենակարևոր հարցերի մասին, այդ իսկ պատճառով հայերի խոսքը կորցրել է իր արժեքը: Ռուսաստանն ամենակարող չէ, այսօր-վաղը հստակ կլինի ռուսական կողմը կարո՞ղ է կանգնեցնել պատերազմը, թե՞ չի կարող: Լեռնային Ղարաբաղն այսօր այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ պարզապես չի կարող կախված լինել Հայաստանից և Նիկոլ Փաշինյանից: Ամեն դեպքում դեռ հարց է, Բաքուն կլսի՞ Ռուսաստանին, թե՞ ոչ», - ասաց ռուս քաղաքագետը: