Կդիմեք, ձեզ կասեն՝ վերջին անգամ ում են ասֆալտին փռել․ Օսիպյան 

Կդիմեք, ձեզ կասեն՝ վերջին անգամ ում են ասֆալտին փռել․ Օսիպյան 
Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր գրեթե ամբողջությմաբ բացահայտեց ոստիկանության ծառայողների թիվը, երբ նրան հիշեցրին՝ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի արած այն հայտաարությունը,  որ ոստիկանների թիվը գաղտնի չի պահվելու։ 

«Բայց ո՞վ է ասում՝ գաղտնի է պահվում։ Հասարակական անվտանգություն ապահավող ոստիկանների քանակը՝ շուրջ ինն հազար է այսօր»,-ասաց նա։


Դիտարկմանը, թե Փաշինյանը ժամանակին ասում էր, որ սա ոստիկանապետություն է, նա հենց այդ 9000-ի՞ մասին էր ասում, թե կան այլ թվային տվյալներ, Օսիյանն ասաց, որ կան այլ տվյալնր էլ, որը չի կարող հրապարակել, օրինակ՝ ոստիկանության զորքերի թիվը, որը հավասարեցվում է զինուժին, դրա համար գատղնի է պահվում։

Ինչ վերաբերում է ոստիկանապետությանը, ՀՀ ոստիկանապետն ասաց․ «Ոստիկանապետություն լինելու հանգամանքը չեմ կարծում, որ թվաքանակից է կախված»։

Իսկ ո՞րն է ոստիկանապետության իր սահմանումը «Ես ոչ ոստիկանապետությունը կասեմ՝ որն է, որը թափանցիկ է, կաշկանդված չէ, քաղաքականացված չէ, թաթախված չէ կրիմինալի մեջ և այլն»,-իր ոստիկանապետության վերաբերյալ պատկերացումը շարադրեց ոստիականպետ Օսիպյանը։

Հարցին՝ ասֆալտին փռելու դեպքերը շարունակվում են, Օսիպյանն ասաց, որ այո։ Այսինքն՝ վերջերս եղ՞ել են ասֆալտին փռելու դեպքեր, պարոն Օսիպյանը նախ ասաց՝ այո, բայց չհստակեցրեց՝ ում, երբ կամ ինչու․ «Կդիմեք, ձեզ կասեն»։