Շան նոր ցեղատեսակ են ստեղծել

Շան նոր ցեղատեսակ են ստեղծել

Ռուսաստանի կինոլոգիական ընկերակցությունը պաշտոնապես գրանցել է շան նոր ցեղաստեսակ, որը կոչվում է շալայկա։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» պարբերականը։ Նոր ցեղատեսակի այս շները արտաքինից շատ նման են աղվեսի կամ գայլի։ Նրանք հիանալի որսորդներ են, կարողանում են հաղթահարել 70 աստիճան ցուրտը։ Ցեղատեսակը ստեղծելու համար մասնագետները աշխատել են շուրջ 40 տարի։

Շալայկա ցեղատեսակի շները արդեն սկսել են համալրել ոստիկանության, անվտանգության ուժերի եւ օդանավակայանների անձնակազմերի հատուկ ստորաբաժանումները։ Կան նաեւ բազմաթիվ պատվերներ արտաքին շուկայում, սակայն ռուսական կողմը հայտարարել է, որ նոր ցեղատեսակի շներին վաճառել չի պատրաստվում։