Ընտրախախտումների մասին ահազանգեր, փառք Աստծո դեռ չկան․ Դեմկուսի ներկայացուցիչ

Ընտրախախտումների մասին ահազանգեր, փառք Աստծո դեռ չկան․ Դեմկուսի ներկայացուցիչ

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության մամուլի հետ կապերի պատասխանատու Զոյա Ջուլհակյանի խոսքով՝ այս պահի դրությամբ ահազանգերի մասին խախտումներ չունեն։ «Փառք Աստծո, մեր տեղամասերում լուրջ բաներ դեռ չկան»,-ասաց տիկին Ջուլհակյանը։

Նա նշեց, որ մի պահ լուրեր են տարածվել, որ քվեաթերթիկների թվում չկա 15 համարը, բայց գնացել են, պարզել, որ խոսքը 22 համարի՝ Խաչիկ Ասրյանի կուսակցության մասին է, որի ղեկավար մարմինը դեռ հունիսի 6-ին ինքնաբացարկ էր հայտնել։