Դեմ են տիեզերքում ռազմական արբանյակների տեղակայմանը

Դեմ են տիեզերքում ռազմական արբանյակների տեղակայմանը

Չինաստանը հայտարարել է, որ դեմ է՝ տիեզերքում տեղակայվեն ռազմական նշանակության արբանյակներ, եւ գտնում է, որ տիեզերքում հետազոտությունները պետք է ընթանան բացառապես խաղաղ նպատակներով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունյինը։

«Չինաստանը անփոփոխելիորեն առաջարկում է տիեզերքի բացառապես խաղաղ հետազոտությունների անցկացումը եւ դեմ է տիեզերական տարածության մեջ սպառազինություններ տեղակայելու սկսված մրցավաքին»,- ասել է Չունյինը։ «Մենք դեմ ենք, որպեսզի ապագայում տիեզերքը վերածվի հերթական մարտական թատերաբեմի»,- հավելել է նա։