ԱՄԷ-ն միջուկային ռեակտորների օպերատորների առաջին լիցենզիաներն է բաժանել

ԱՄԷ-ն միջուկային ռեակտորների օպերատորների առաջին լիցենզիաներն է բաժանել

Արաբական Միացյալ Էմիրությունների միջուկային էներգիայի դաշնային գործակալությունը տրամադրել է առաջին լիցենզիաները այն մասնագետ օպերատորներին, որոնք պետք է զբաղվեն միջուկային ռեակտորի շահագործմամբ։ Նրանք թվով տասնհինգն են։ Վերջիններս արդեն ավարտել են նախապատրաստության շրջանը եւ անցնելու են աշխատանքի Բարաքի ԱԷԿ-ում։ ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը արդեն ավարտվել է եւ մեկնարկել են մեկնարկի նախապատրաստությունները։ Աշխատակիցների նախապատրաստությունը տեւել է երեք տարի։ Նրանք բոլորը ԱՄԷ քաղաքացիներ են։ ԱԷԿ-ը պատկանում է Nawah Energy ընկերությանը։ Այն բաղկացած է լինելու 5,6 մեգավատտ հզորության չորս էներգաբլոկներից։ Շահագործումը սկսվելու է հաջորդ տարվանից։