Չկան պատրաստված կադրեր եւ մեխանիզմներ

Չկան պատրաստված կադրեր եւ մեխանիզմներ
Արա Ավետիսյան

ՀՀ կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԳԱԱ թղթակից-անդամ Արա Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է նպատակահարմար մշակույթի նախարարության միավորումը կրթության եւ գիտության նախարարության հետ։

«Խնդիրները բազմազան են եւ Հայաստանի համար մասշտաբային։ Ես, ճիշտն ասած, չգտա այնպիսի պատրաստված կադրեր ու մեխանիզմներ , ովքեր կարող են նախարարությունների միավորման դեպքում այդ խնդիրներն իրականացնել արդյունավետ։ Հենց այդ պատճառով ես մտավախություն ունեմ, որ այժմեական չէ նախարարությունները միավորելու հարցը։ Արդյունավետությունը բարձրացնելու այլ ճանապարհներ կան։ Ոչ թե գերատեսչությունների թիվն է պետք կրճատել, այլ գերատեսչություններում ստորաբաժանումները պետք է դարձնել նպատակային եւ այնտեղ ուղարկել ավելի պատրաստված կադրերի»,- մեր հարցին արձագանքեց Արա Ավետիսյանը։