Դեսպանին եւ մի քանի դիվանագետի արտաքսել են

Դեսպանին եւ մի քանի դիվանագետի արտաքսել են

Ալբանական իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել այդ երկրում հավատարմագրված Իրանի դեսպանին եւ նոււյն դեսպանության մի քանի դիվանագետների՝ մեղադրելով նրանց Ալբանիայի ազգային անվտանգությունը խաթարելու փորձի մեջ։ Տիրանայի այդ որոշումն արդեն հասցրել է արձանագանք գտնել ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից։ Բոլթոնը ասել է, որ Ալբանիայի այդ որոշումը ապացուցում է այն, որ Իրանի իշխանությունները աջակցում են միջազգային ահաբեկչական խմբավորումներին։ Ամերիկացի պաշտոնյան իր երկրի անունից այդ որոշման հարցում աջակցություն է հայտնել Ալբանիային։