Հայկական «Armbrok» -ը կփակի ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների հաշիվները․ ինչ է հայտնի

Հայկական «Armbrok» -ը կփակի ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների հաշիվները․ ինչ է հայտնի

Հայկական բրոքերական «Armbrok» ընկերությունը կփակի ոչ ռեզիդենտների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները՝ օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառով։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով հայկական բրոքերի ներկայացուցչին։ Նրա խոսքով, հաշիվները փակելու որոշումը կայացրել է «Armbrok»-ի համապատասխանության բաժինը «Հայաստանի ոչ ռեզիդենտների համար ներքին պահանջները վերանայելուց և խստացնելուց հետո»։

Նշվել է, որ ընկերությունը միշտ կատարել և կատարում է ավելի բարձր մակարդակի դեպոզիտարիայի պահանջները, իսկ այս որոշումը կապված չէ գործընկերների լրացուցիչ պահանջների հետ։

Ըստ «Armbrok» -ի ներկայացուցչի, ոչ ռեզիդենտ հաճախորդների ակտիվները կփոխանցվեն նրանց հաշիվներին այլ բրոքերների և բանկերի մոտ՝ «հաճախորդների՝ դուրսբերման հրահանգների համաձայն»: