Առաջարկել է նոր համավարակները կանխատեսող հատուկ կազմակերպություն ստեղծել

Առաջարկել է նոր համավարակները կանխատեսող հատուկ կազմակերպություն ստեղծել

Microsoft-ի հիմնադիր, գործարար Բիլ Գեյթսն առաջարկել է ստեղծել միջազգային հեղինակություն ունեցող փորձագետներից բաղկացած հատուկ կազմակերպություն, որը կզբաղվեր նոր համավարակների կանխատեսմամբ։ Այս մասին նա ասել է  Financial Times պարբերականի հետ զրույցում։

Միլիարդատերը նկատել է, որ ակնկալում է, որ նման կազմակերպությունում լինեն տարբեր ոլորտներ ներկայացնող հեղինակավոր մասնագետներ՝ համաճարակաբաններից մինչեւ տեխնոլոգիաների մշակողներ։

Իսկ ահա ըստ Գեյթսի, այդ ստեղծվելիք կազմակերպությունը պետք է ղեկավարեր ԱՀԿ-ն։ Նա հավելել է, որ նոր պանդեմիաների կանխման համար անհրաժեշտ է «աշխարհի քաղաքացիների անունից» ավելի շատ ներդրումներ կատարել։