Հավակնո՞ւմ է Գևորգյանը ռեկտորի պաշտոնին

Հավակնո՞ւմ է Գևորգյանը ռեկտորի պաշտոնին

«Ես պարտավո՞ր եմ իմ անելիքների մասին զեկուցել որևէ մեկին, դե եթե պարտավոր չեմ, ուրեմն չեմ պատասխանում Ձեր հարցին»,- ասաց ԵՊՀ նախկին պորռեկտոր Գեղամ Գևորգյանը, երբ հարցրինք, թե հնարավո՞ր է, որ ինքը հավակնի ԵՊՀ ռեկտորի պաշտոին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արամ Սիմոյնաը Գեղամ Գևորգյանին հեռացրել էր պրոռեկտորի պաշտոնից՝ անվստահության հիմքով, Արամ Սիմոնյանը Գևորգյանին կասկածում էր իր թիկունքում իշխանությունների հետ համաձայնությունների գալու մեջ։

Գևորգյանին հարցրինք, թե ի՞նչ կասի Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ, չէ՞ որ նա ասել էր,որ պայքարելու է, իր համար սպասելի՞ էր ռեկտորի հրաժարականը․

«Ես զրոյական վերաբերմունք ունեմ Արամ Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ»,- ասաց Գևորգյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։

Նշենք, որ որպես ռեկտորի պոտենցյալ թեկնածուի, բացի Գևորգյանից շրջանառվում է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի անունը, որը  մշտապես հանդես է եկել Սիմոնյանին ընդդիմադիր կեցվածքով։ Վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ երեկ 13 տարի պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը անսպասելի հրաժարական ներկայացրեց։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողների առջև դուռ փակած ռեկտորը Հայաստանում անելիք չունի, Սիմոնյանի դեմ նաև քրեական գործ կա հարուցված՝ կաշառքի մեղադրանքով։