Կմարեն սոցիալապես խոցելի խմբերի վարկերը

Կմարեն սոցիալապես խոցելի խմբերի վարկերը

Ղազախստանի կառավարությունը կմարի սոցիալապես խոցելի խմբերի սպառողական վարկերը, մինչեւ 300 հազար տենգեի չափով, որը կազմում է մոտ 800 դոլար։ Այս մասին հրամանագիր է ստորագրել Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը։

Ըստ հրամանագրի, կառավարությանը հանձնարարված է մեկանգամյա կերպով մարել երկրորդ կարգի բանկերում եւ միկրոֆինանսական կազմակերպություններում սոցիալապես խոցելի խմբերի սպառողական վարկերը, ըստ նշված գումարի։ Սոցիալապես խոցելի խմբերի սահմանումը տրված է հրամանագրում։ Դրանք կերակրողին կորցրած ընտանիքներն են, մանկուց հաշմանդամ եւ 18 տարեկանը լրացած հաշմանդամ ունեցող ընտանիքները, որբ երեխաները, որոնք դեռ չեն հասել քսան տարեկան հասակին։

Կարեւոր է նաեւ, որ վարկի ընդհանուր չափը չգերազանցի երեք միլիոն տենգեն որը համարժեք է մոտ 8000 դոլարին։ Ըստ էության, կառավարությունը մարելու է մինչեւ երեք միլիոն տոնգե վարկի տասը տոկոսը՝ մինչեւ 300 հազարը