Բերման է ենթարկվել ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը

Բերման է ենթարկվել ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը

Ոստիկանության 100-ից ավելի ծառայողներ այս պահին շրջափակել են Ազգային ժողովի շենքը, որտեղ տեղի  է ունենում գլխավոր դատախազի՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդագրերի քննությունը:

Ոստիկանները փակել են ԱԺ տանող բոլոր մուտքերը, և քաղաքացիներին թույլ չեն տալիս նույնիսկ քայլել շենքի դիմացի մայթով։

 ԱԺ-ի դիմաց հավաքվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի խումբ աջակիցներ, որոնցից մի քանիսին՝ մոտ 2 տասնյակ մարդու, քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին: Բերման է ենթարկվել նաև ըմբշամարտիկ Ռոման Ամոյանը։