Փաշինյանի ռեֆերենտի թափուր պաշտոն՝ աշխատանքի որոնման կայքում

Փաշինյանի ռեֆերենտի թափուր պաշտոն՝ աշխատանքի որոնման կայքում

Youthchanel.am աշխատանքի որոնման կայքում տեղադրված վարչապետի  ռեֆերենտի թափուր պաշտոնի մասին հայտարարություն։

Վարչապետի աշխատակազմը վարչապետի ռեֆերենտի թափուր հաստիքը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում ներքոհիշյալ պահանջներին բավարարող մասնագետների.
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է.
1) բարձրագույն կրթություն,
2) հանրային կառավարման ոլորտին առնչվող կամ մասնագիտական աշխատանքային առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
3) ուսումնասիրություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև հաշվետվություններ, զեկույցներ մշակելու փորձառություն,
4) հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) հաղորդակցվելու, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու և թիմում աշխատելու ունակություն:

Գործառույթները.

1) վարչապետի համար տեղեկատվական նյութերի, առանձին ելույթների և նամակների նախապատրաստում,

2) վարչապետի մոտ կազմակերպվող խորհրդակցություններին մասնակցություն և դրանց նախապատրաստում, վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խորհրդակցությունների, քննարկումների հրավիրում:

Դիմելու ընթացակարգը և վերջնաժամկետը՝ համապատասխան անձինք կարող են ներկայացնել իրենց ամփոփ կենսագրականը, ուղեկցող նամակը, կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները), աշխատանքային գրքույկի պատճենը, արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը, կամ այլ փաստաթղթերը հայերենով` [email protected] էլեկտրոնային հասցեով:

Զուտ փաստաթղթերի հիման վրա ընտրության առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: Խնդրում են ձեռնպահ մնալ զանգերից և այցելություններից: