Լոնդոնում տասնյակ չվերթներ են չեղարկվել

Լոնդոնում տասնյակ չվերթներ են չեղարկվել

Մառախուղը, ձյունը, ձնախառն անձրեւը հանգեցրել են Լոնդոնի օդանավակայանների աշխատանքի խափանումների, կաթվածահար արել երթևեկությունն Անգլիայի մայրուղիներում և երկաթուղիներում:

Լոնդոնի երեք օդանավակայաններում երեկվա ընթացքում տասնյակ չվերթեր են չեղարկվել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Այսպես, Հիթրոու օդանավակայանում, որն ամենածանրաբեռնվածն է Մեծ Բրիտանիայում և խոշորագույններից մեկը Եվրոպայում, մոտ 50 չվերթ է չեղարկվել։ 

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են նաև Գեթվիքի և Սթենսթեդի օդանավակայաններում, որտեղ մոտ 30 չվերթ է չեղարկվել։ 

Լոնդոնի հարավում գտնվող Գեթվիկ հասնել գնացքով նույնպես դժվար է եղել՝ վատ եղանակային պայմանների պատճառով չեղարկումների և ուշացումների հետևանքով:

Երեկոյան իրավիճակը սրվել է առատ ձյան պատճառով, որը պատել է Լոնդոնը և Անգլիայի հարավ-արևելքը։ Միացյալ Թագավորության օդերեւութաբանական գրասենյակից հայտնել են, որ մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 12-ի կեսօրին, կպահպանվեն ոչ բարենպաստ եղանակային պայմանները։