Վահագն Գևորգյանի համակիրներին բերման են ենթարկել, ԲՀԿ պատգամավորները ոստիկանությունում էին

Վահագն Գևորգյանի համակիրներին բերման են ենթարկել, ԲՀԿ պատգամավորները ոստիկանությունում էին

Ոստիկանությունը բերման էր ենթարկել Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի համակիրներից մի քանիսին։ Ոստիկանություն էին եկել ԲՀԿ պատգամավորները։

«Վահագն Գևորգյանի համակիրները բերման են ենթարկվում ոստիկանության բաժանմունք, մենք եկանք ոստիկանության բաժանմունք՝ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել, և տեղում պարզեցինք, որ Գևորգյանի համակիրներից մի քանի հոգի բերման են ենթարկվել։

Մեր այցելության պահին մի քանիսը ազատ արձակվեցին, իսկ համակիրներից մյուսը՝ Ջիվան Զարգարյանը, ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով է պահվում »,- ասաց պատգամավոր Իվետա Տոնոյանը։