ՔՊ-ն և ԲՀԿ-ն Աբովյան են հրավիրել իրենց ակտիվին

ՔՊ-ն և ԲՀԿ-ն Աբովյան են հրավիրել իրենց ակտիվին

Մենք այսօր առավոտից լուսաբանել ենք Աբովյանում ընթացող ընտրությունները, որտեղ բավականին լարված իրավիճակ է: Քիչ առաջ տեղեկացանք, որ երկու հակընդդեմ թիմերը՝ ՔՊ-ն և ԲՀԿ-ն Աբովյան են հրավիրել իրենց ակտիվին, այս պահին մեզ ասացին, որ ՔՊ մեծ խումբ անդամներ «Տարոն» սրճարանում են, որտեղ քննարկում են ստեղծված իրավիճակը և իրենց անելիքները, Աբովյան են մեկնել նաև ԲՀԿ-ական պատգամավորերը, մանավանդ այն բանից հետո, երբ հաղորդել են, որ ԲՀԿ որոշ ակտիվիստների ոստիկանությունը բերման է ենթարկում զենքի կասկածանքով: Մենք ճշտեցինք, որ մասնավորապես բերման է ենթրակվել ԲՀԿ ակտիվիստ Ջիվան Զարգարյանը, ում հնարավոր է՝ արդեն բաց են թողել: Մեզ հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ասաց, որ իրենք ի սկզբանե վստահ էին, որ Զարգարյանի մոտ չէր կարող զենք լինել: 

Ենթադրվում էր, որ այս ընտրությունները պիտի խաղաղ ու համերաշխ մթնոլորտում անցնեին, բայց կարծես թե հին «ավանույթները» շարունակվում են։ ՔՊ-ի ու ԲՀԿ-ի թեկնածուների միջև մրցակցությունն այնքան է թեժացել, որ վերածվել է կամ սպառնում է վերածվել արդեն ՔՊ-ԲՀԿ միջկուսացկական հակամարտության։