Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը. Կապառոս

Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը. Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է Շվեդիայի դեմ հանդիպման մասին և ամփոփել մարզական հավաքը:

«Ցանկացած հանդիպման մեջ կան և՛ դրական և՛ բացասական պահեր: Մենք խաղում էինք շատ ուժեղ թիմի դեմ, որը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը:

Բացասական երևույթները պետք է մեր մեջ ամփոփենք: Կարծում եմ՝ մեր կիսապաշտպանության գիծը հագեցած էր բոլորովին նոր ֆուտբոլիստներով: Առաջին անգամ էր, որ այս խաղացողները հանդես էին գալիս կիսապաշտպանությունում: Մեզ չհերիքեց ագրեսիվ խաղն ու մարզական չարությունը հատկապես առաջին կեսում: Պետք է բարելավենք մեր խաղը ստանդարտներն իրացնելիս: Մեր տղաները շատ բարձրահասակ չեն, այդ իսկ պատճառով պետք է աշխատենք այս ուղղությամբ ու հասկանանք, թե ինչպես է պետք հսկել հակառակորդներին:

Դրականն այն է, որ տեսանք ու ստուգեցինք նոր տղաներին: Հիմա ավելի շատ տեղեկություն ունենք: Ամեն ինչ բացահայտվում է հենց խաղում»:

Մանրամասները՝ ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում