Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել դատական ծախսերի չափը չիմանալու պատճառով

Քոչարյանի գույքի վրա կալանք է դրվել դատական ծախսերի չափը չիմանալու պատճառով

Վերաքննիչ դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ  շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։   Նիստին ներկա է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ 

Դատախազ Պետրոս Պետրոսյանի խոսքով՝ քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշում է կայացվել՝ քաղաքացիական հայցի և դատական ծախսերի ապահովումը հաշվի առնելով։ Դատավոր Արսեն Նիկողոսյանը դատախազից հետարքրքվեց, թե արդյո՞ք գումարի չափը հայտնի է եղել գույքի վրա կալանք դնելու պահին։ Դատախազը պատասխանեց․ «Ոչ հայտնի չի եղել, սակայն կանխատեսում  է եղել, որ ծախսերը մեծ են լինելու։ Այս պահին հայտնի է դատական ծախսերի չափը, կազմում է 900 հազար դրամ»։