Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքի գնում է

Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքի գնում է

Լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, իր ընտրվելուց հետո, չի մասնակցել Սահմանադրական դատարանի որևէ նիստի՝ չընդունելով դատարանի լեգիտիմությունը: ՍԴ-ում լրջորեն քննարկվում է նրա նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու հարցը։

Այսօր մենք զանգահարեցինք Սահմանադրական դատարան՝ Հրայր Թովմասյանի ընդունարան և ընդհանուր բաժին, որտեղից՝ երկուս տեղից էլ հայտնեցին, որ պարոն Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքի գալիս է։ Անգամ պատրաստակամություն հայտնեցին միացնել, բայց այդ պահին, պարզվեց, Վահե Գրիգորյանը «պատահաբար» տեղում չէր։