Սահմանի ո՞ր հատվածում տեղի կունենա ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Սահմանի ո՞ր հատվածում տեղի կունենա ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը

Նոյեմբերի 30-ին հայ–ադրբեջանական սահմանին կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը։

ՀՀ փոխվարչապետի գրասենյակից Sputnik Արմենիային ասել են, որ հանդիպումը տեղի կունենա Իջևանի և Ղազախի հատվածում։

Նշենք, որ վաշինգտոնյան հանդիպման բոյկոտից հետո Բաքուն հայկական կողմին առաջարկել է բանակցել հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչին Երևանը դրական էր պատասխանել։