Շաքարային դիաբետ ունեցող քաղաքացին բողոքել է, որ իրեն շոկոլադ չեն տալիս

Շաքարային դիաբետ ունեցող քաղաքացին բողոքել է, որ իրեն շոկոլադ չեն տալիս

ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Մեր քաղաքացիների պեսը չկա: Քաղաքացին, որն ունի շաքարային դիաբետ, մի քանի անգամ զանգել է մեր «թեժ գիծ» և բողոքել, որ իրեն շոկոլադ չեն տալիս, բարեկամները բերել են տնական մեղր, նուտելլա ու կարագ, վերև չեն թողել»: