Նախագահի աշխատանքն այդքան էլ դժվար չէ․ հավաստիացրել է նախագահը

Նախագահի աշխատանքն այդքան էլ դժվար չէ․ հավաստիացրել է նախագահը

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտարարել է, որ երկրի նախագահի աշխատանքն այնքան էլ բարդ ու դժվարին չէ։ Այս մասին նա ասել է Լվովում երիտասարդների հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես հայտնում է Українські новини-ն, դպրոցականներից մեկը հայտարարել է, որ ապագայում երազում է դառնալ նախագահ, ինչին ի պատասխան Պորոշենկոն ասել է․ «Ոչ մի խնդիր չկա, դա այնքան էլ բարդ աշխատանք չէ»։

Պորոշենկոն նաեւ նկատել, է․ որ եթե քեզ աջակցում է ընտանիքդ, ժողովուրդն ու թիմդ, եւ ունես ցանկություն, ապա անպայման երկիրը դրական առումով կկարողանաս փոփոխել։