Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին

Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին

Առանց վերջնական համաձայնության և փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ադրբեջանական նախապայմանները միակողմանի բավարարելը հանցագործություն է, դավաճանական պահվածք: Այդ գործընթացից հետո մենք չենք կարող վստահ լինել, որ ադրբեջանական ստորաբաժանումներն այլ հատվածներից հետ են քաշվելու: Բանակը կարող է չենթարկվել հետ քաշվելու հրամանին: Այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքն է։ Ոչ թե պաշտպանությունից պետք է հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»,- ասել է նա: