Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությունը

Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների։
Ի դեպ՝ թիվը կապ չունի։ Իրենց համար հաջողություն կլինի անգամ շատ փոքր քանակի ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ցանկացած տարածքում։

Հետո արդեն այդ մարդիկ որևէ կենցաղային հարցի վերաբերյալ պետք է ստեղծեն կոնֆլիկտ, խնդիր ու սկսեն բոլոր տեղերում բարձրաձայնել, որ ՀՀ-ում ոտնահարվում են Ադրբեջանցիների իրավունքները։
Ու Ադրբեջանը պահանջելու է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով զորքեր մտցնել Հայաստան։

Այո՛, պաշտոնական Երևանը մեր 120,000 հայրենակիցների էթնիկ զտման պայմաններում կվախենա անգամ ֆիքսել, որ կատարվում է էթնիկ զտում ու կհայտարարի, որ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում»։

Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բաց չեն թողնի անգամ 1 ադրբեջանցու իրավունքների պաշտպանության համար ՀՀ ներխուժելու հնարավորությունը։
Ահա այսպիսի խաղաղության դարաշրջան է մեզ սպասվում այս վարչապետով, բանակցողներով ու պաշտպանության նախարարով»: