Հայտնաբերվել է անտիկ շրջանի եզակի դամբարան 

Հայտնաբերվել է անտիկ շրջանի եզակի դամբարան 

Ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների համաձայն, Սեւաստոպոլում հնագետները հայտնաբերել են անտիկ շրջանին պատկանող դամբարան։ Այն գտնվել է պատմական Խերսոնես քաղաքի պարիսպների մոտով անցնող փողոցի տարածքում։ Դամբարանի վերնամասը կարելի է համարել որպես ծիսական տաղավարդ, որը սովորաբար կառուցվում է այն վայրերում, որոնք ունեն առանձնահատուկ հանրային կամ պաշտամունքային նշանակություն։ Այդ տաղավարները անտիկ քաղաքներում լինում էին կամ կարեւոր փողոցներում կամ դամբարաններում։

Ներքին հատվածում արդեն իրականացվել են հուղարկավորությունները։ Դամբարանում ամենայն հավանականությամբ մեծատոհմիկ ընտանիքի անդամներ են հուղարկավորված։