Զասը խոսել է ՀԱՊԿ-ի խնդիրների մասին

Զասը խոսել է ՀԱՊԿ-ի խնդիրների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ներկայումս լիովին պատրաստ չէ ետ մղել հիբրիդային հարձակումները, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Խոսելով հիբրիդային հարձակումների մասին, որոնց շրջանակներում, նրա պնդմամբ, իրականացվում են պատժամիջոցներ և քաղաքական ճնշում՝ Զասը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ը «ստեղծվել է որպես զուտ ռազմաքաղաքական կազմակերպություն՝ ռազմական սպառնալիքները ետ մղելու համար»։
Թվարկելով հիբրիդային հարձակումների ժամանակ կիրառվող մեթոդները՝ Զասը դրանք որակել է «ահաբեկչական բնույթի սպառնալիքներ»։

«Դա և՛ նարկոթրաֆիկն է, և՛ տարատեսակ հանցագործությունները»,- նշել է գլխավոր քարտուղարը։