Ո՞վ կլինի Էրդողանի իրավահաջորդը և ի՞նչ կուրս կընտրի Թուրքիան

Ո՞վ կլինի Էրդողանի իրավահաջորդը և ի՞նչ կուրս կընտրի Թուրքիան

Եթե Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հաղթի ՏԻՄ ընտրություններում, ապա կարող է դառնալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավահաջորդը։ Նման տեսակետ է հայտնել թուրքագետ Յուրի Մավաշևը։

«Դե, առաջին հերթին, սա առանձին հեռանկար է՝ կապված 2028 թվականի հետ։ Բայց եթե Էքրեմ Իմամօղլուն հաղթի Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում, ապա նրա՝ Թուրքիայի նախագահ դառնալու շանսերը շատ մեծ են։ Ընդդիմությունը, հավանաբար, նման այլ գործիչ չունի»,-«Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ռուս փորձագետը։

Նրա խոսքով, Հանրապետական-ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Իմամօղլուն ազդեցիկ ու միավորող գործիչ է։ Մավաշևն ընդգծել է, որ Թուրքիան վերջին տարիներին փոխվել է, ուստի Էրդողանից հետո հաջորդ նախագահը գալու է որոշակի էշելոնով։

«Ամեն դեպքում, դա վերաբերում է միջազգային քաղաքականությանը։ Միջազգային կուրսը, որը վարեց Էրդողանը, կարծում եմ, հաջորդ նախագահը ճիշտ նույն կերպ կվարի»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությունը շարունակում է պահպանել առաջատարի դիրքերը, իսկ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցությունը հաջորդում է ՀԺԿ-ին։
Հատկանշական է, որ 2023 թ․ մայիսի 28-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Էրդողանը ձայնների աննշան առավելությամբ (շուրջ 4-5 տոկոս) գերազանցեց իր գլխավոր մրցակից, Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըդարօղլուին։ Իսկ այս ընտրություններից առաջ Թուրքիայի առաջնորդը խոստովանել էր, որ դրանք վերջինն են լինելու իր համար՝ նախագահության օրոք՝ ընդգծելով, որ գործերը հանձնել է իր ետևից եկող համախոհներին։