ԱԱԾ-ն արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա

ԱԱԾ-ն արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա

Դուրս եկա քրեակատարողական հիմնարկից:

ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա, որպեսզի ամբողջությամբ մեկուսացնի իր ընտանիքից և ընկերներից: Եվ սա այն դեպքում, երբ ես հայտնել էի, որ մի քանի օրից Նարեկ Մանթաշյանի որդու ծննուդն է: Ինչևիցե, դրան Ն. Մանթաշյանը վերաբերվեց լայն ժպիտով և խնդրեց Սյունյաց ողջույններ հղեմ պետպատվերն իջեցնողին և այդ պատվերը խաթարված ձևով կատարողներին:

Աբսուրդն այն է, որ վաղը Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին», բայց կալանավորվեց «Դրոշի գործով»: Այս գործերը մտնելու են պատմության մեջ որպես խարան: Առայժմ այսքանը, կալանավորումից ուրախացած բոլոր անձանց հղում եմ Նարեկ Մանթաշյանի ողջույնի խոսքերը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւ