Որն է նավթի օպտիմալ գինը Ռուսաստանի համար

Որն է նավթի օպտիմալ գինը Ռուսաստանի համար

Ռուսաստանի կառավարությունը կարծում է, որ նավթի համար մեկ բարելի դիմաց 45-55 դոլարի գնային լայնույթը լիովին ընդունելի է, ինչը թույլ կտա մի կողմից չգերտաքացնել շուկան, մյուս կողմից էլ աջակցել նավթ արդյունահանողներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նշենք, որ շուկայի համար կանխատեսում են նավթի կտրուկ գնանկում այն բանի պատճառով, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային ինֆեկցիայի ավելի ագրեսիվ մուտացիա է հայտնաբերվել, որը սկսել է տարածվել նաեւ այլ երկրներում։