Նոր գրոհ՝ Մոսկվայի վրա․ ի՞նչ է եղել

Նոր գրոհ՝ Մոսկվայի վրա․ ի՞նչ է եղել

Մոսկվայի հարավում՝ Պոդոլսկի շրջանում, նոյեմբերի 29-ի առավոտյան անօդաչու թռչող սարք է խոցվել։
Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Նախնական տվյալներով՝ բեկորների անկման վայրում ավերածություններ կամ զոհեր չկան։ Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մասնագետները»,- ասել է նա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հակիրճ հայտարարության մեջ պարզաբանել է, որ «ինքնաթիռային» անօդաչու թռչող սարքը խոցվել է տեղական ժամանակով առավոտյան յոթ անց կեսին։