Ադրբեջանում մի քանի հեռուստաընկերություններ զրկվել են եթերից

Ադրբեջանում մի քանի հեռուստաընկերություններ զրկվել են եթերից

Ադրբեջանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային խորհրդի որոշմամբ՝ միանգամից մի քանի հեռուստաընկերություններ զրկվել են եթերից։ Նրանց գործունեության լիցենզիան հետ է կանչվել։

Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։ Եթերից զրկված հեռուստատեսություններն են՝ Lider TV-ն, Dalğa TV-ն, Mingəçevir TV-ն եւ ARB Ulduz TV-ն։