Անկախացել են ռուսական գազի մատակարարումներից 

Անկախացել են ռուսական գազի մատակարարումներից 

Եվրամիությունն այս պահին վերջնականապես անկախացել է ռուսական բնական գազի մատակարարումներից։ Այս մասին հայտարարել է ԵՄ Ներքին շուկայի հարցերով հանձնակատար Թյերի Բերթոնը՝ RTL-ի հետ զրույցում։

Նա մասնավորապես ասել է, որ նախկինում ԵՄ-ն 40 տոկոսով էր կախված ռուսական գազից, իսկ այժմ՝ 7 տոկոսով։ Եվրահանձնակատարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը դադարել է լինել հուսալի գործընկեր Եվրոպայի համար, դրա համար էլ ԵՄ-ն փորձել է 155 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի մատակարարման այլ աղբյուրներ գտնել։