Եղանակը կտաքանա

Եղանակը կտաքանա

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում են տեղումներ:

«Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում`15-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 23-ին կբարձրանա 2-3 աստիճանով»,-  տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ վկայակոչելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տվյալները:Երևան քաղաքում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 24-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև: