Հայաստանի ընտրանու հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի մարզչին հեռացրել են աշխատանքից. ԶԼՄ

Հայաստանի ընտրանու հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի մարզչին հեռացրել են աշխատանքից. ԶԼՄ

Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) կվճարի պայմանագրով հասանելիք 1.2 մլն եվրոն հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցին, որի հետ պայմանագիրը կխզվի։  Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն` հղում անելով Posta թերթին։

Ավելի վաղ Hürriyet պարբերականը հայտնել էր, որ TFF–ն որոշել է բաժանվել Կունցից։

Հավելենք, որ գերմանացի մասնագետը Թուրքիայի հավաքականը գլխավորում էր 2021 թվականի սեպտեմբերից։ 
Եվրո-204-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ խաղում ոչ–ոքի գրանցելուց (1:1) և ճապոնացիների հետ ընկերական խաղից (2:4) հետո սոցցանցերում և ֆուտբոլի փորձագիտական հանրությունում ակտիվացան 60-ամյա մարզչին պաշտոնանկ անելու կոչերը։