ԱԺ-ն հաստատեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը

ԱԺ-ն հաստատեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը

Ազգային ժողովում ավարտվեց «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ որոշման նախագծի փակ և գաղտնի քվեարկությունը: Նախագիծը հեղինակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:

Արձանագրվեց 98 կողմ, 1 դեմ, 2 անվավեր։ Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր։