Ադրբեջանում լուրջ բնաղետ է․ ի՞նչ է եղել

Ադրբեջանում լուրջ բնաղետ է․ ի՞նչ է եղել

Հզոր սելավը ծածկել է Ադրբեջանի Իսմայիլի քաղաքը՝ երկրի հյուսիսում։ Այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ այդմ` վերջին մեկ օրվա ընթացքում աղետը քշել-տարել է ավելի քան 80 կով, 150 ոչխար և 350 տոննա հացահատիկ։

Տեղի հասարակությունը տարածում է կադրեր, որտեղ երևում են, թե ինչպես են ցեխի և ջրի հոսքերը տանում իրենց ճանապարհին եղած ամեն ինչ: