ԱՄՆ-ն մտահոգված է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ․ Պետդեպ

ԱՄՆ-ն մտահոգված է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ․ Պետդեպ

ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ Բախտիար Հաջիևի և Թոֆիգ Յաղուբլուի ձերբակալմամբ և կալանավորմամբ: 
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:
«Իշխանություններին հորդորում ենք շուտափույթ ազատ արձակել նրանց։ Մենք շարունակում ենք հավատարիմ լինել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի առաջխաղացմանը: Կրկին կոչ ենք անում կառավարությանը՝ հաշվի առնել իր քաղաքացիների իրավունքները, ներառյալ՝ խաղաղ ճանապարհով կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշել է նա։