Մենք չենք ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին. Ղալիբաֆը՝ իր ադրբեջանցի գործընկերոջը

Մենք չենք ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին. Ղալիբաֆը՝ իր ադրբեջանցի գործընկերոջը

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը երկուշաբթի օրը իր ադրբեջանցի գործընկերոջն ասել է, որ Իրանը մերժում է արտատարածաշրջանային երկրների միջամտությունը և չի ընդունի իր սահմաններում աշխարհաքաղաքական փոփոխությունները:

Ղալիբաֆը և Սահիբա Գաֆարովան հանդիպել են Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ Ասիական խորհրդարանական վեհաժողովի (ԱՊԱ) 13-րդ լիագումար նիստի շրջանակում։

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև իր ադրբեջանցի գործընկերոջն ասել է նաև, որ խորհրդարանական փոխգործակցությունները կարող են մեծ դեր խաղալ երկու հարևանների հարաբերությունների զարգացման գործում:

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան ավելի լավ՝ տարածաշրջանի համար: Մենք չպետք է թույլ տանք, որ ոչ տարածաշրջանային երկրները միջամտեն այս ոլորտում: Մենք չենք ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն սահմանին»,- ընդգծել է Ղալիբաֆը: