Զելենսկին ամեն առավոտ կարդում է Հիտլերի մասին. Financial Review

Զելենսկին ամեն առավոտ կարդում է Հիտլերի մասին. Financial Review

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամեն առավոտ նացիստական ​​Գերմանիայի ղեկավար Ադոլֆ Հիտլերի և Խորհրդային Միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի մասին գրքի մոտ 20 էջ է կարդում։ Այդ մասին գրում է Financial Review-ն: Սա, ըստ պարբերականի լրագրողների, խոսում է Ուկրաինայի նախագահի աշխարհայացքի մասին։

Անգլիացի պատմաբան Լոուրենս Ռիսի «Հիտլեր և Ստալին. բռնակալները և Երկրորդ համաշխարհային պատերազմը» [երևում է Զելենսկու գրասեղանի վրա] գիրքն ակնարկում է ոչ միայն նախագահի աշխարհայացքի, այլեւ փոխված հանգամանքների մասին։

Ըստ լրագրողների՝ այս գիրքը կարդալու համար Ուկրաինայի նախագահն ամեն օր արթնանում է առավոտյան ժամը 6-ին, որից հետո թերթում է դրա մոտ 20 էջը։

«Ռիսի ուսումնասիրությունը Հիտլերի և Ստալինի մասին ակնարկում է, թե ինչպես է Զելենսկին վերաբերվում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին»,- եզրափակել է Financial Review-ն։