Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Արման Ավանեսյանը՝ մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Իսրայելում ընթացող Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթներ են ունենում հայ սամբիստները:

Եվրոպայի չեմպիոնի կոչումն այսօր նվաճել է մարտական սամբոյի ներկայացուցցիչ 98 կգ քաշային Արման Ավանեսյանը: Նա ոսկե մեդալի համար գոտեմարտել է Բելառուսը ներկայացնող Ռաման Դամյուի հետ և հաղթանակի հասել:

Այսօր ավելի վաղ, 58 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել, իսկ կանանց 54 կգ քաշային կարգում հանդես եկող Վարսիկ Գրիգորյանը դարձել էր արծաթե մեդալակիր: