ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է Ուկրաինայի առաջարկած բանաձեւը, որը դատապարտում է 
Ղրիմում արձանագրված մարդու իրավունքների խախտումները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բանաձեւին կողմ է քվեարկել 82, ձեռնպահ՝ 80, դեմ՝ 13 երկիր։ Դեմ են քվեարկել Ռուսաստանը, Բելառուսը,  Զիմբաբվեն, Իրանը, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Մալին, Նիկարագուան, Սիրիան, Սուդանը,  Էրիթրեան, Եթովպիան։
Բանաձևը կոչ է արել Մոսկվային «չեղյալ համարել Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմին պարտադրված օրենքները,

որոնք թույլ են տալիս բռնագանձել և բռնագրավել Ղրիմում մասնավոր սեփականությունը, ներառյալ հողը, խախտելով միջազգային իրավունքը»: