Նատալի Պորթմանն ու Բենջամին Միլպյեն ամուսնալուծության շեմին է

Նատալի Պորթմանն ու Բենջամին Միլպյեն ամուսնալուծության  շեմին է

Տաբլոիդները գրում են, որ Նատալի Պորթմանը եւ Բենջամին Միլպյեն ամուսնալուծության եզրին են։

Ըստ Page Six-ի՝ Բենջամինը դավաճանել է դերասանուհուն 25-ամյա բնապահպան ակտիվիստ Կամիլ Էթյենի հետ։ Այս մասին առաջինը հայտնել է Voici-ի ֆրանսիական հրատարակությունը։ Նրանք գրում են, որ այս պահին Պորթմանն ու Միլպյեն «փորձում են գլուխ պարզել հարաբերությունները»։

«Բենն անում է ամեն ինչ, որպեսզի Նատալին ների իրեն: Նա սիրում է նրան եւ իրենց ընտանիքը»,- հայտնում է ինսայդերը։ «Նրա համար առաջնահերթությունն իր երեխաների եւ իրենց անձնական կյանքի պաշտպանությունն է», – ավելացրել է նա: Բայց կարծես Նատալին ներել է ամուսնուն։ Վերջերս նրանց նիասին լուսանկարել են ժամադրության ընթացքում, եւ զույգը երջանիկ տեսք է ունեցել։

Ֆրանսիացի պարուսույցի եւ դերասանուհու ծանոթությունը տեղի է ունեցել «Սեւ կարապը» ֆիլմի նկարահանումների ժամանակ (հենց այդ դերի համար է Պորթմանը ստացել Օսկար՝ որպես լավագույն դերասանուհի) 2010 թվականին։ Երկու տարի անց նրանք ամուսնացան ամենախիստ գաղտնիության պայմաններում։ Եվ, ի դեպ, այդ ժամանակ արդեն ծնվել էր ամուսիններից առաջնեկը։ Իսկ 2017 թվականի փետրվարին ծնվեց զույգի երկրորդ երեխան։ Նատալին եւ Բենջամինն աղջիկ են ունեցել, որին տվել են Ամալյա անունը։