Ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել․ ի՞նչ է արել Փարիզի հայ փոխքաղաքապետը (լուսանկար)

Ադրբեջանցիները աղմուկ են բարձրացրել․ ի՞նչ է արել Փարիզի հայ փոխքաղաքապետը (լուսանկար)

«Փարիզի փոխքաղաքապետը սադրանք է կազմակերպել Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ շրջանում անցկացվող «Ասոցիացիաների ֆորումի» ադրբեջանական ցուցադրափեղկի դիմաց»։

Փարիզի փոխքաղաքապետ Անուշ Թորանյանը ֆրանսիացի գործընկերոջ ուղեկցությամբ, իբր, ծեծկռտուք է սկսել ադրբեջանական ստենդի դիմաց և փորձել վնասել այն, գրում է ադրբեջանական Report-ը։ 

«Նա վիրավորել է Ֆրանսիա-Ադրբեջան երկխոսության ասոցիացիայի անդամներին և անպարկեշտ բառեր օգտագործել մեր երկրի հասցեին։ Սակայն սադրանքը կասեցվել է»,-պնդում են ադրբեջանական ԶԼՄ-ները և հավելում, որ միջոցառման հիմնական նպատակն էր ֆրանսիացիներին ծանոթացնել Ադրբեջանին և նրա մշակույթին։

Ֆորումի ընթացքում հնչել է նաև ադրբեջանական երաժշտություն, կատարվել են ազգային պարեր, եզրափակում է Report-ը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ է եղել իրականում և ինչ պատճառով։