Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա չի քննարկվում․ ԱԳՆ մամուլի քարտուղար

Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա չի քննարկվում․ ԱԳՆ մամուլի քարտուղար

ՀՀ արտաքին գործերի նախարար Վահան Հունանյանը հայտնում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի դիվանագիտական համաժողովին չի քննարկվում»։

Հավելենք, որ «ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Ahaber հեռուստաալիքին, հայտնել է, որ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտին կայցելի Թուրքիա։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, առցանց ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը։

Ամեն ինչ կախված է այդ պահին առկա իրավիճակից, բայց առաջին հանդիպումից հետո մեծանում է  հավանականությունը, որ ՀՀ-ն կընդունի այդ հրավերը։ Խոսակցություն է սկսվել և անտրամաբանական կլինի, եթե մենք խոսելու այդ առիթը և հնարավորությունը բաց թողնենք։ Առավել ևս, որ մենք ավելի լայն համատեքստում քննարկումներ իրականացնելու հնարավորություն կունենանք»,-նշել էր նա։