Ռուսաստանին օգնության ցուցաբերման նշաններ չեն տեսնում

Ռուսաստանին օգնության ցուցաբերման նշաններ չեն տեսնում

Միացյալ Նահանգները չի տեսնում նշաններ, որ Չինաստանը որեւէ նյութական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին՝ Ուկրաինայում մարտական գործողություններ ծավալելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պյերը։

«Մենք չենք տեսել կոնկրետ վկայություններ այն բանի, որ Չինաստանը որեւէ նյութական աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանին։ Նման բան չկա եւ դա է իսկությունը։ Ավելացնելու բան չունեմ»,- ասել է Սպիտակ տան խոսնակը, ի պատասխան այն հարցի, թե արդյոք Չինաստանն աջակցում է Ռուսաստանին՝ Ուկրաինական պատերազմում։