Ես ձեզ կարամ նենց ավելի ուժեղ նկարներ ղրկեմ կամ անուններ տամ․ Հրանտ Տեր–Աբրահամյան

Ես ձեզ կարամ նենց ավելի ուժեղ նկարներ ղրկեմ կամ անուններ տամ․ Հրանտ Տեր–Աբրահամյան

Հրանտ Տեր–Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի բան էլ ի հավելում նախորդ գրածիս: 
Էս մի երկու տարի է նոր հզոր կոմպրոմատ են գտել իմ դեմ: 
Մի նկար կա, որտեղ ես եմ Մարտականի տղերքի հետ, ու մյուս կողմից Դանիելյան Արթուրն է իր տղերքի հետ: 

Վերջ, դե բացահայտեցիք ինձ: Ես էլ, որ ուզեք թաքցնել էդ նկարը, երևի ձևը չգիտեմ: 
Ուրեմն, սիրելիներս և ոչ սիրելիներս: 
Ես 47 տարեկան տղա եմ: 

Հոգով, իհարկե, նույն 20 տարեկան երիտասարդն եմ, բայց դե փաստով մոտ 30 տարվա ակտիվ հանրային ու քաղաքական շփման կենսագրություն ունեմ: 
Ես ձեզ կարամ նենց ավելի ուժեղ նկարներ ղրկեմ կամ անուններ տամ, ում հետ եմ շփվել՝ մեկ-երկու անգամից մինչև ինտենսիվ շփում, որ աչքերդ բացուխուփ անեք: Թե չէ ընկել եք մի նկարի վրա, երկու տարի ուրիշ ավելի հետաքրքիր բան չեք կարում ճարեք: 
Ինչ ասեմ, սկսե՞մ թվարկել, բայց հաստատ բոլորին չեմ հիշի: 
Ես ծանոթ եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ 2000 թվականից: (էդ ա էլի, շուտ իմանայիք, սաղ հասկանայիք): 

Իմ ընկերն է եղել հետագայում Հանրապետականում Սերժի տեղակալ Մուշեղ Լալայանը: Երբեք չենք ուրացել մեր ընկերությունը, չնայած տարբեր տեղեր է մեզ տարել ճակատագիրը: 
Մոտավորապես էդ նույն ժամանականից ես ծանոթ եմ եղել Աշոտ Մանուչարյանի հետ: 
Հետագայում շփվել եմ Ղարաբաղ կոմիտեի շատ այլ անդամների հետ՝ Սամսոն Ղազարյան, Ալեքսան Հակոբյան, Սամվել Գևորգյան, Բաբկեն Արարաքցյան, Լևոն Տեր-Պետրոսյան: Ամեն մեկից մի բան սովորել եմ: 

Ի դեպ, հա, Լևոնից շատ բան եմ սովորել: Կարող եմ մի օր թվարկել: Գաղափարական մենք տարբեր ենք և մեծ հաշվով միշտ էլ եղել ենք: Բայց քաղաքականության արվեստ և քաղաքական վելուծություն սովորելու համար ավելի ավ վարպետ գուցե չկա Հայաստանում: 
Ես շփվել են նաև Մանվել Սարգսյանի հետ, ցավոք՝ Իգոր Մուրադանի հետ շատ քիչ: 
Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել եմ 2006-ին: 
Նույն թվից եմ ճանաչում Շանթ Հարությունյանին: 
Նաև՝ Միքայել Հայրապետյանին: 
Հաաա, Աշոտյանին հիշում եմ դեռ ուսանողական տարիներից՝ Չտո, Գձե, Կագդայից: Էդ ժամանակ իմ ընկերն է եղել նաև Փիղը՝ Տիգրան Քոչարյանը: 
Քանի հիշել եմ՝ 2019-ին ես Սամվել Ֆարմանյանի հետ հաղորդումների շարք եմ նկարել: Մոռացել եք, լավ չեք աշխատում: 
Էսօրվա նախագահ՝ Վահագն Խաչատրյանին ճանաչում եմ նույնպես 2006-07 թվականներից: 
Չեմ թվարկում, թե էսօրվա իշխող թիմից քանի մարդ եմ ճանաչում: Բոլորին չէ, բայց շատ-շատերին եմ ճանաչել: Մեկի հետ ավել, մեկի հետ պակաս շփվել: Եթե շատ ուզենաք, մի օր առանձին ցուցակ կազմեմ: 

Ճիշտն ասած, արդեն չգիտեմ ում էլի հիշեմ, ու ինչ կարգով: 
Օրինակ, Ավետիք և Վահան Իշխանյանների հետ՝ 2006-07 թվերին բավականին հաճախ եմ շփվել: 
Արման Բաբաջանյանին գիտեմ մոտավորապես 2005-ից: 
Բնականաբար Հայ Ազգային Կոնգրեսում եղած ակտիվի մեծ մասին եմ ճանաչում ու շատերի հետ ընկեր եմ եղել: 

Լուրջ էլ ձանձրանում եմ շարունակել: 
Ում չեմ հիշել, թող չնեղվի

Գուցե նաև նեղվեն նրանցից ոմանք ում հիշել եմ: 
Բայց ես չգիտեմ, թե ինչպես կարող է կյանքի մեծ մասը Երևանում ապրած ու արդեն 47 տարեկան տղան, որը միշտ հանրայնորեն ակտիվ է եղել գոնե էսքան մարդու հետ շփված չլինի: 
Ընդ որում՝ ինձնցի շատ ավելի շփվածներ կան, ես հաստատ չեմպիոնը չեմ: 
Թե չէ ընկել եք մի նկարի հետևից: 
Տեսեք ինչքան հետաքրքիր ինֆորմացիա տվեցի ձեզ: 
Մի ամաչեք, գրեք, թե պետք լինի էլի կտամ: 
Բայց էն էլ ասեմ, որ նույնիսկ մարդուն սևացնելու գործում պետք է մի քիչ ավելի պրպտող լինել: Էս մեկը ձեզ փեշքեշ, բայց ձեր փոխարեն էս գործն էլ հո չեմ անելու»: