Հաճախ ենք զրուցում, կարծես թե գոհ է․ Արսեն Զախարյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզչի մասին 

Հաճախ ենք զրուցում, կարծես թե գոհ է․ Արսեն Զախարյանը՝ «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզչի մասին 

Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի եւ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան, հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը «Սպորտ Էքսպերսի» հետ զրույցում անդրադարձել է իր եւ իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլի հարաբերություններին։

«Հաճախ ենք զրուցում։ Կարծես թե ամեն բան նորմալ է եւ բոլորը գոհ են։ Իհարկե ավելի շատ գոլերի ու փոխանցումների ակնկալիք ունեն։ Դա բնական է։ Մարզիչը վստահում է, խաղալու հնարավորություն է տալիս։ Լավ հարաբերություններ ունենք»,- ասել է Զախարյանը։ Հիշեցնենք, որ քսանամյա հայազգի ֆուտբոլիստը անցյալ տարի ամռանն է  մոսկովյան «Դինամոյից» տեղափոխվել իսպանական ակումբ։