«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», «Nikol for prison» (Նիկոլին բանտ). ակցիա ՀՀ հյուպատոսության շենքի մոտ

«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», «Nikol for prison» (Նիկոլին բանտ). ակցիա ՀՀ հյուպատոսության շենքի մոտ

Ամերիկահայերը լուռ բողոքի ակցիա են իրականացրել Հայաստանի իմքայլական վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում։

Ակցիայի մասնակիցները «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու», «Nikol for prison» (Նիկոլին բանտ) գրություններով պաստառներ են ամրացրել Գլենդելում տեղակայված ՀՀ հյուպատոսության շենքի ճաղավանդակներին, իսկ հարակից պատերին Լեռնային Ղարաբաղում 45-օրյա պատերազմին մասնակից զինվորների լուսանկարներից են ամրացված։

Ամերիկահայ լրագրող Արթուր Սահակյանն ուղիղ եթերի ժամանակ ասաց, որ այս լուռ ակցիայի ժամանակ «խոսում են» պաստառները։ Լրագրողի խոսքերով՝ ակցիայի իրականացմանը փորձել է խանգարել Անդրանիկ Դովլաթյան անունով մեկը, որը մշտապես համացանցում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանի պաշտպանությամբ և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի վերահսկողության տակ է գտնվում, սակայն ոստիկանները նրան հեռացրել են ակցիայի վայրից։ Հյուպատոսության մոտ նաև նախօրեին ամերիկահայերը մոմավառությամբ հարգանքի տուրք էին մատուցել պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին։

Մանրամասները՝ տեսանյութում

Մա